Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը տարբեր ուղղություններով աշխատում է YouTube-ի գործընկերների ծրագրում ներառվելու համար

Հայաստանը տարբեր ուղղություններով աշխատում է YouTube-ի գործընկերների 
ծրագրում ներառվելու համար

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը երեք ուղղություններով աշխատանքներ է տանում՝ ներառվելու «YouTube»-ի գործընկերների ծրագրում (YouTube Partner Program), ինչը թույլ կտա հայաստանցի բլոգերներին, ընկերություններին իրենց ստեղծած բովանդակությունից գումար աշխատել և այն կանխիկացնել հայկական բանկային քարտով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր տարեվերջյան ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Գոյություն ունի YouTube partner program («YouTube»-ի գործընկերների ծրագիր) , որը թույլ է տալիս, որ իր գործընկեր լինելով կարողանաս « YouTube»-ում դրվող բովանդակությունից գումար գեներացնել: Հայաստանը ընդգրկված չէ այն երկրների ցանկում, որոնք կարող են լինել YouTube partner program-ի մաս: Կարելի է գումարը գեներացնել, սակայն հնարավոր չէ հայկական բանկային քարտով հանել այն: Բլոգերները, այն ընկերությունները, որոնք ուզում են կոնտենտից գումար աշխատել, գնում և այլ երկրներում են գրանցում իրենց ընկերությունները»,-ասաց Արշակյանն ու նշեց՝ «YouTube»-ում փնտրելիս հայկական բովանդակության նույնականացման խնդիր ևս կա:

Արշակյանը վստահեցրեց, որ այդ ուղղությամբ 3 ճակատով աշխատում են: Դրանցից առաջինը պաշտոնական խողովակներն են, այդ միջոցներով նախարարը գրություն է փոխանցել, խնդրել, որ աջակցեն: Երկրորդը՝ նախարարը Սիլիկոնյան հովտում հանդիպել է «Google»-ում ու  «YouTube»-ում աշխատող հայերի խմբի հետ, առաջադրել խնդիրները: Արդյունքում նրանք նույնպես փորձում են մեխանիզմներ գտնել: Երրորդ ուղղությամբ  սփյուռքահայերն են փորձում աջակցել:

Հայաստանում փորձում է նաև լուծել Google Maps-ում առկա խնդիրները, դրանցից մեկը Արցախի՝ քարտեզի վրա բաժանված չլինելն է: Պետությունն ուշադրություն է դարձնում նաև PayPal և Google Pay վճարային համակարգերին: «Մի մասով արդեն հաջողություն արձանագրել ենք արդեն անցյալ տարի: Նախկինում Հայաստանում գործող ընկերությունը, որն իր հավելվածը ներառում էր Google store-ում, չէր կարողանում գումար ստանալ, քանի որ Հայաստանը ներառված չէր գործընկերների ցուցակում, սակայն հիմա արդեն ներառված է: Դա լավ հնարավորություն է, որ հայկական ընկերությունները չգնան ու ուրիշ տեղեր չգրանցվեն»,-ասաց Արշակյանն ու նշեց՝ նույնը պետք է անեն նաև YouTube-ի և PayPal-ի դեպքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]