Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Google-ը հրապարակել Է աշխարհում ճանապարհորդությունների համար ամենացանկալի վայրերի ցուցակը

Google-ը հրապարակել Է աշխարհում ճանապարհորդությունների համար ամենացանկալի վայրերի ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google ընկերությունը հրապարակել Է աշխարհում ճանապարհորդությունների համար ամենացանկալի վայրերի ցուցակը՝ վերլուծելով 2019 թվականի ընթացքում օգտատերերի որոնողական հարցումները: «Տարին՝ որոնումներում 2019» հետազոտության ամբողջական արդյունքները հրապարակված են Google Trends-ի Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպես, վարկանիշի առաջին հորիզոնականն զբաղեցրել Է Մալդիվներ կղզի պետությունը, իսկ նրանից անմիջապես հետո Ճապոնիան Է եւ Ֆրանսիական Պոլինեզիայում գտնվող Բորա-Բորա կղզին: Թոփ-5-ի ցուցակում նաեւ հայտնվել են Լաս-Վեգաս քաղաքը եւ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն:

Բացի այդ, վարկանիշում տեղ են գտել ԱՄՆ-ի Ալյասկայի նահանգը, Նոր Օռլեանը, Կալիֆուռնիայի նահանգը, Նյու Յորքը եւ Կոստա Ռիկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]