1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Օբաման արծարծել Է տարեց քաղաքական գործիչների պատճառով ծագող խնդիրները

Օբաման արծարծել Է տարեց քաղաքական գործիչների պատճառով ծագող խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման ղեկավար պաշտոններ զբաղեցնող տարեց տղամարդկանց մեղադրել Է քաղաքական խնդիրներ ստեղծելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BBC News-ը:

Միացյալ Նահանգների նախորդ ղեկավարը պատմել Է այն բացասական արդյունքների մասին, որոնք առաջանում են քաղաքական գործիչների առաջացած տարիքի պատճառով: «Եթե դուք նայեք աշխարհին եւ դիտարկեք խնդիրները, ապա կտեսնեք, որ դրանք, որպես կանոն, ծեր մարդկանց, որպես կանոն, տղամարդկանց (ղեկավարման արդյունքն Է), որոնք չեն զիջում ճանապարհը»,-հայտարարել Է Օբաման: Նաեւ, նրա կարծիքով, եթե կանայք ղեկավարեին աշխարհի բոլոր երկրները, ապա մարդիկ կնկատեին կենսամակարդակի եւ ընդհանրապես բոլոր արդյունքների ընդհանուր բարելավում: Դրա հետ մեկտեղ Օբաման ընդգծել Է, որ կանայք տղամարդկանցից «միանշանակ ավելի լավն են», թեեւ նրանք Էլ իդեալական չեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]