Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի անվտանգության հարցերով քննարկմանը

ՀՀ նախագահը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի 
անվտանգության հարցերով քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Դոհա ֆորումի» շրջանակում կազմակերպված՝ Մյունխենի անվտանգության համաժողովի կլոր սեղան-քննարկմանը՝ նվիրված տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Քննարկմանը, որը վարել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, մասնակցել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոն, ԱՄՆ պետքարտուղարի օգնական, Հակամարտությունների և կայունացման գործողությունների հարցերով բյուրոյի ղեկավար Դենիզ Նատալին, անվտանգության հարցերով հայտնի փորձագետներ:

«Չեթըմ հաուզ»-ի կանոններով անցկացվող կլոր սեղանի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանն ու Կատարի Պետության փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյան հանդես են եկել ելույթով, պատասխանել մասնակիցների հարցերին:

Նախագահ Արմեն Սարգսյանը Վոլֆգանգ Իշինգերի կողմից նաև հրավեր է ստացել մասնակցելու Մյունխենի անվտանգության միջազգային ամենամյա համաժողովին և ներկայացնելու գլոբալ ռիսկերի քվանտային բնույթին վերաբերող իր տեսությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]