Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պուտինը եւ Մերկելը քննարկել են Ուկրաինայի տարածքով գազի տարանցման հեռանկարները

Պուտինը եւ Մերկելը քննարկել են Ուկրաինայի տարածքով գազի տարանցման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է Եվրոպային գազի մատակարարումը:

«Արծարծվել են ԵՄ-ի երկրների Էներգաանվտանգության ապահովման համար գազի ճյուղում համագործակցության հրատապ հարցերը, այդ թվում՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո Ուկրաինայի տարածքով ռուսական բնական գազի տարանցման հեռանկարների եւ «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրագործման համատեքստում»,-հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նրա տվյալներով՝ ՌԴ-ի եւ Գերմանիայի ղեկավարների կողմից «դրական գնահատական Է տրվել դեկտեմբերի 9-ին «նորմանդական ձեւաչափով» Փարիզում կայացած գագաթնաժողովի արդյունքներին, որտեղ համաձայնեցվել են Մինսկի պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված առանձին քայլեր, որոնք Ուկրաինայի հարավ-արեւելքում իրադրության կարգավորման անայլընտրական հիմքն են», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]