Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Այս տարի ճանապարհորդների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել Է 1 միլիարդը

Այս տարի ճանապարհորդների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել Է 1 միլիարդը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի առաջին ինն ամսվա ընթացքում միջազգային տուրիստական ժամանումների թվաքանակը տարեկան արտահայտությամբ ավելացել Է չորս տոկոսով, սեկտորի դինամիկան առաջվա պես գերազանցում Է համաշխարհային տնտեսության աճի տեմպերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ): Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) տվյալներով՝ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին աշխարհում գրանցվել Է 1,1 մլրդ միջազգային տուրիստական ժամանում:

Դա 43 միլիոնով ավելի Է, քան անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում: Փորձագետները ճշտում են, որ գլոբալ տնտեսական անկումը, աշխարհաքաղաքական լարվածությունը եւ Brexit-ի շուրջ ստեղծված երկարատեւ անորոշությունը ճնշում են գործադրել միջազգային զբոսաշրջության վրա: Արդյունքում, ամառային լարված տարեշրջանի (հուլիս-սեպտեմբեր) ընթացքում այն ցուցաբերել Է աճի ավելի չափավոր տեմպեր: Դրա հետ մեկտեղ զբոսաշրջությունը եկամուտներով երրորդ արտահանական ճյուղն Է աշխարհում: 2018 թվականի դրությամբ սեկտորի եկամուտները գնահատվում են 1,7 տրլն ԱՄՆ-ի դոլար: Այդ ցուցանիշով ինդուստրիան զիջում Է միայն նավթի-գազի ու քիմիական արդյունաբերությանը: Միջազգային զբոսաշրջությանը բաժին Է ընկնում ծառայությունների համաշխարհային արտահանման 29 տոկոսը եւ ընդհանուր արտահանման յոթ տոկոսը: Առանձին տարածաշրջաններում այդ հարաբերակցությունները գերազանցում են համաշխարհային միջինը, հատկապես Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում, որտեղ զբոսաշրջությունը կազմում Է ծառայությունների համաշխարհային արտահանման ավելի քան 50 տոկոսը եւ ընդհանուր արտահանման մոտավորապես ինը տոկոսը: Ամենաբարձր աճն արձանագրել են Ավստրալիան (+9 տոկոս), Ճապոնիան (+8 տոկոս) եւ Իտալիան (+7 տոկոս) այն դեպքում, երբ Չինաստանը, Մեծ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները նվազում են գրանցել: Միջերկրածովյան ուղղությունները եկամուտների տեսակետից ամենաուժեղներից մեկն են եղել ինչպես Եվրոպայում, այնպես Էլ Մերձավոր Արեւելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]