Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սննդամթերքի անվտանգությանն առնչվող մասնագիտությունները երիտասարդների համար գրավիչ պետք է լինեն

Սննդամթերքի անվտանգությանն առնչվող մասնագիտությունները երիտասարդների 
համար գրավիչ պետք է լինեն

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կե սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որդեգրած թափանցիկ գործունեության սկզբունքն ուղղված է ոչ միայն հանրային վստահության բարձրացմանը, այլև ոլորտին առնչվող մասնագիտությունները երիտասարդների համար առավել գրավիչ դարձնելուն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այս նպատակով է նաև Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարանի աշակերտներին և ուսուցիչներին: Նա ներկայացրել է սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի կառուցվածքը, գործառույթներն, ընդգծել է ոլորտի կարևորությունը և դերը: Պարոն Ավետիսյանը խորհուրդ է տվել ամենայն պատասխանատվությամբ ընտրել մասնագիտությունը, տիրապետել դրա նրբություններին, ձգտել ամրապնդել գիտելիքները՝ անընդհատ սովորելով, ու հասնել լավագույն արդյունքերի:

ՀԱԱՀ-ի վարժարանի  աշակերտներ համար հանդիպումը հետաքրքիր էր ու օգտակար: Կազմակերպված ուրախ վիկտորինային՝ սննդամթերքի անվտանգությանը վերաբերող հարցերով, նրանք մասնակցել են մեծ աշխուժությամբ ու ոգևորությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]