Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Դատավորի կապերը ճշտելու համար Քոչարյանի գործով դատական նիստը դռնփակ է անցկացվում

Դատավորի կապերը ճշտելու համար Քոչարյանի գործով դատական նիստը դռնփակ է 
անցկացվում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ դեկտեմբերի 16-ին մեկնարկեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս դատական նիստին ներկա չէ Ռոբերտ Քոչարյանը, քանի որ նա գտնվում է բժշկական կենտրոնում։

Դատավոր Լուսինե Աբգարյանը կողմերից հետաքրքրվեց, թե արդյոք ունեն դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն:

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ նախքան իրենց դիրքորոշումը արտահայտելը, իրենց անհրաժեշտ է, որպեսզի դատավոր Աբգարյանը բացահայտի մի քանի հանգամանք նրա կապերին առնչվող:

«Լինելու է մի հարց, և, կարծում եմ, դռնփակ նիստում պետք է տրվի այդ պատասխանը: Հետևաբար, միջնորդում եմ, որպեսզի քննարկման այս հատվածը դռնփակ անցկացվի»,- ասաց Ալումյանը:

Մեղադրող կողմը չառարկեց միջնորդությանը: Դատարանը որոշում կայացրեց նիստը դռնփակ անցկացնել: Լրագրողները հեռացան դատական նիստերի դահլիճից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]