Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Մարտունու ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Մարտունու ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մարտունու բաժնում դեկտեմբերի 13-ին  բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր՝ Արծվանիստ գյուղ, մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ տուն են մտել պատուհանով և գողացել մոտ մեկ միլիոն դրամ և 10 գրամանով ոսկե շղթա։

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Մարտունու ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությանը կատարել է Երևանի բնակիչ, 18-ամյա մի աղջիկ։ Կասկածվողը հայտնաբերվեց ու ոստիկանությունից ներկայացվեց տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։

Օպերատիվ հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Կատարվում է նախաքննություն։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ