Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թունբերգը ներողություն Է խնդրել «աշխարհի ղեկավարներին գնդակահարելու» կոչի համար

Թունբերգը ներողություն Է խնդրել «աշխարհի ղեկավարներին գնդակահարելու» կոչի համար

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդ բնապահպան ակտիվիստուհի Գրետա Թունբերգը ներողություն Է խնդրել իր «Սվինգլիշի»(Swenglish – շվեդական անգլերենի) համար, որի պատճառով իր ելույթը Մադրիդում կլիմայի փոփոխման խնդիրներին նվիրված խորհրդաժողովում ընկալվել Է ոչ միանշանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Local հրատարակությունը:

«Աշխարհի ղեկավարներն առաջվա պես ձգտում են խույս տալ պատասխանատվությունից, բայց մենք պետք Է նրանց թույլ չտանք դա անել,- այն ժամանակ ասել Էր նա:- Մենք կհասնենք այն բանին, որ նրանց «պատին դեմ տան» (գնդակահարեն): Նրանք ստիպված կլինեն անելու իրենց գործը, որպեսզի պաշտպանեն մեր ապագան»: Նրա գործածած «պատին դեմ տալ (գնդակահարել)» արտահայտությունը եղել Է բառացի թարգմանություն շվեդերենից, որտեղ այն փոքր-ինչ այլ այլ իմաստ ունի, այն Է՝ «պատասխանատվության ենթարկել»: Շվեդական զանգվածային լրատվամիջոցներում այդ արտահայտությունը հաճախ Է հանդիպում, սակայն, Գրետայի շուրթերից հնչելով անգլերեն՝ այն ընկալվել Է բառացի՝ որպես «աշխարհի ղեկավարներին պատին դեմ տալ», այսինքն՝ գնդակահարել: «Դա այն Է, ինչ պատահում Է, երբ հանպատրաստից ստեղծագործում ես այլ լեզվով,- գրել Է բնապահպան ակտիվիստուհին իր Twitter-ում: Եվ ես, անշուշտ, իմ ներողությունն եմ խնդրում, եթե որեւԷ մեկը դա այնպես չի հասկացել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]