Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սքառլեթ Յոհանսոնը երեկոյան հեռուստաշոուի Էր եկել իրանը գրկող մաքսի-զգեստով

Սքառլեթ Յոհանսոնը երեկոյան հեռուստաշոուի Էր եկել իրանը գրկող մաքսի-զգեստով

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Սքառլեթ Յոհանսոնը Saturday Night Live երեկոյան հեռուստաշոուին եկել Էր ռուս դիզայներ Ալեքսանդր Տերեխովի բրենդի զգեստով: Հայտնիի ֆոտոշարքը հրապարակված Է Instagram-ում ապրանքանիշի պաշտոնական Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսանկարում Յոհանսոնը կեցվածք Է ընդունել իրանը գրկող մաքսի-զգեստով՝ երկար թեւքերով ու բարձր կտրվածքով: Հագուստն ամբողջովին պատված Է արծաթագույն փայլազարդերով: Հայտնիի կերպարը համալրում են բարձրակրունկ սեւ բոկոտիկները: Terekhov մակնիշը հայտնվել Է 2004 թվականին. այս բրենդի ներքո վաճառվում են կանանց համար նախատեսված հագուստներ ու աքսեսուարներ: Երեք տարի անընդմեջ Տերեխովը եղել Է ռուսաստանցի միակ դիզայները, որն իր հավաքածուն ներկայացրել Է Նյու Յորքում կազմակերպվող նորաձեւության շաբաթին: 2010 թվականին մակնիշը մտել Է «Ռուսմոդա» հոլդինգի կազմի մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]