Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինացին շների համար առանձնատուն Է կառուցել ձեն-պարտեզով եւ SPA-սալոնով

Չինացին շների համար առանձնատուն Է կառուցել ձեն-պարտեզով եւ SPA-սալոնով

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ցզյանսուի նահանգում տղամարդն իր երեք շների (բուլդոգի, հասկիի եւ սիբա-ինուի) համար կառուցել Է առանձին մենատուն՝ SPA-սալոնով, լողավազանով՝ չորանոցներով եւ ձեն-պարտեզով, որտեղ բալենիներ են ծաղկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Daily Mirror-ը: Շների տերը՝ պարոն Չժոուն, գրեթե չորս հազար ֆունտ ստեռլինգ Է ներդրել իր սաների համար իսկական պալատ կառուցելու գործում:

Շներն ունեն հյուրասենյակ իրենց դիմանկարներով, պարտեզ՝ պահապան շների քարե արձաններով՝ ավանդական վիշապների փոխարեն, բլրակ եւ առանձին տնակներ ավտոմատ դռներով: Չժոուն նաեւ տեղակայել Է խրտվիլակ, որպեսզի թռչունները չանհանգստացնեն իր սիրեցյալներին: Չինացին որոշել Է նման առանձնատուն կառուցել իր շներից մեկի հիշատակին, որը սատկել Է թունավորումից հետո երիկամների սուր անբավարարությունից: Հրատարակությունը նշում Է, որ Չինաստանում վերջին ժամանակներս մեծ հետաքրքրություն Է դիտվում ընտանի կենդանիներ, առանձնապես շներ պահելու նկատմամբ: Դրանց տերերը վիթխարի գումարներ են ծախսում կերի եւ զանազան աքսեսուարների գնման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]