Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թումանյանի արձանը տեղադրվելու է Իտալիայի նախագահական «Կուիրինալե» պալատի մոտ գտնվող այգում

 Թումանյանի արձանը տեղադրվելու է Իտալիայի նախագահական «Կուիրինալե» 
պալատի մոտ գտնվող այգում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմում Հովհաննես Թումանյանի արձանը տեղադրվելու է Իտալիայի նախագահական «Կուիրինալե» պալատի հարևանությամբ գտնվող այգում: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Այն, նախնական պայմանավորվածության համաձայն, լինելու է կիսանդրի: Հեղինակը և նյութը, որից պատրաստված է լինելու կիսանդրին, դեռևս որոշված չեն՝  հաշվի առնելով այն հանգամանքը, որ արձանն իտալական կողմի պահանջով պետք է համապատասխանի որոշակի չափանիշների։ Առայժմ հստակեցված չէ՝ արձանը պատրաստվելու է Հայաստանում, թե Իտալիայում։ Աշխատանքներ են տարվում 2020թ. ընթացքում կիսանդրին տեղադրելու ուղղությամբ։

Ինչ վերաբերում է Միլանում Կոմիտասի արձանի տեղադրմանը, ապա այդ մտահղացումը գտնվում է նախնական քննարկման փուլում և այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

2019թ. նշվում էին ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի ծննդյան 150-ամյակները: Հոբելյաններն ընդգրկվել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» օրացույցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]