Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հրդեհների պատճառով Սիդնեյում օդի աղտոտվածությունը բազմակի գերազանցել Է վտանգավոր մակարդակը

Հրդեհների պատճառով Սիդնեյում օդի աղտոտվածությունը բազմակի գերազանցել Է վտանգավոր մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայում մոլեգնող ընդգրկուն հրդեհներն այս երկրում օդի աղտոտվածության մակարդակի սպառնալի բարձրացման պատճառ են դարձել: Այդ մասին դեկտեմբերի 16-ին հայտնել են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Climate and Health Alliance առողջապահության ծառայությունների միավորումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հրդեհներից ծուխը հանգեցրել Է այն բանին, որ օդի աղտոտվածությունը ստանդարտ «վտանգավոր մակարդակից» 11 անգամ բարձր Է Սիդնեյի եւ Նոր Հարավային Ուելսի (նահանգի) մի շարք շրջաններում»,-ԶԼՄ-ները մեջբերում են անում կազմակերպության հայտարարությունից:

Դրա հետ մեկտեղ Նոր Հարավային Ուելսի առողջապահության դեպարտամենտում նշել են, որ շնչառության հետ կապված խնդիրների պատճառով անցած շաբաթ հիվանդանոցներ դիմած մարդկանց թըվը 48 տոկոսով աճել Է անցած հինգ տարվա միջին ցուցանիշների համեմատությամբ:

ԶԼՄ-ները հիշեցնում են, որ վերջին ամիսներին Ավստրալիայում տեղի են ունեցել հարյուրավոր հրդեհներ: Ներկայում հրդեհների հարյուրից ավելի օջախներ են գրանցվված Նոր Հարավային Ուելսում, ներառյալ խոշոր հրդեհը Սիդնեյի հյուսիսում, որն ընդգրկել Է ավելի քան 400 հազար հեկտար տարածք: Ավելի վաղ հրդեհների պատճառով Ավստրալիայում զոհվել Է առնվազն վեց մարդ:

Նաեւ ոչնչացել Է ավելի քան 700 շինություն, այրվել Է ոչ պակաս, քան 3 մլն հեկտար հողատարածք: Այս շաբաթ իշխանությունները Քվինսլենդի նահանգի հարավում օրական 80 լիտրով կսահմանափակեն ջրի սպառումը 35 հազարից ավելի մարդկանց համար, նշում են ԶԼՄ-ները: Ըստ պաշտոնական տվյալների, 2019 թվականը կարող Է ամենաշոգ տարիներից մեկը դառնալ Ավստրալիայում դիտարկումների ողջ ժամանակաշրջանում, եւ արդեն այս շաբաթ երկրում կարող են դիտվել ջերմաստիճանային ռեկորդներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]