Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պարտադիր զինվորական ծառայության մեկնեց գյումրեցի նորակոչիկների ձմեռային զորակոչի առաջին խումբը

Պարտադիր  զինվորական ծառայության մեկնեց գյումրեցի նորակոչիկների ձմեռային 
զորակոչի առաջին խումբը

ԳՅՈՒՄՐԻ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պարտադիր  զինվորական ծառայության մեկնեց գյումրեցի նորակոչիկների ձմեռային զորակոչի առաջին խումբը: Գյումրու զինկոմիսարիատի նախաձեռնությամբ զորակոչիկները  «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից երգ ու պարով կենտրոնական հավաքակայան  մեկնեցին: Խաղաղ ու անփորձանք ծառայություն մաղթելու համար հուշահամալիրի տարածքում էին նաև մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, իսկ մինչ մեկնումը տղաները Գյումրու զինկոմիսարիատում անցան բժշկական վերջին բուժզննումը:

Զորակոչի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Շիրակի փոխմարզպետ Վարդան  Գրիգորյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը,  զորակոչիկների հարազատներ ու զինվորականներ: Ընդհանուր առմամբ,  Գյումրիում զորակոչի նախապատրաստական աշխատանքները կատարվել են նորմալ ու բնականոն:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արսեն Համբարձումյանը: «Այսօր մեր բոլորի համար հանդիսավոր օր է, քանի, որ մարզից նորակոչիկները մեկնում են իրենց պարտքը կատարելու, Հայաստանի Հանրապետության պետական սահմանները պաշտպանելու, ժողովրդի խաղաղությունն ու անդորրը պահպանելու»,- իր խոսքում նշեց Շիրակի մարզի զինվորական կոմիսարը։

 «Այսօր Ձեզ մեծ պատիվ է ընձեռվել ծառայել Հայաստանի Հանրապետությանը՝  անցնել ծառայության ՀՀ բանակում և պաշտպանել Հայաստանի սահմանները՝ ամուր պահել դրանք: Վստահ եմ, որ ձեր շնորհիվ մեր սահմանները լինելու են ամուր և անսասան»,- նշեց Շիրակի փոխմարզպետ Վարդան  Գրիգորյանը: 

Տղաներին խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ մաղթեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Տերունական աղոթքից հետո նորակոչիկները ավտոբուսներ նստեցին:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]