Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դիմանկարներով, երաժշտությամբ և տոնական տրամադրությամբ հագեցած օր «Աբովյան» ՔԿՀ-ում

Դիմանկարներով, երաժշտությամբ և տոնական տրամադրությամբ հագեցած օր 
«Աբովյան» ՔԿՀ-ում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը «Ազգային արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ և խորհրդի հետ համատեղ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում իրականացնելու է մշակութային միջոցառումների շարք՝ հանդիպումներ ստեղծագործողների հետ, համերգներ, վարպետաց դասեր, մրցույթներ և այլն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Այդ նպատակով նախաձեռնած առաջին միջոցառումն իրականացվեց ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ դեկտեմբերի 15-ին հյուրընկալվել էին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության  նկարիչների և ճարտարապետների միության անդամ, «Ազգային արժեք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աշոտ Թադևոսյանը՝ դստեր՝ Նարե Թադևոսյանի հետ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Իսայան Շաքեն, Ղազարյան Թագուհին, Հովհաննիսյան Արթուրը և Ստեփանյան Տիգրանը:

Ն. Զոհրաբյանը, հանդես գալով բացման խոսքով, նախ շնորհավորեց ներկաների գալիք տոները, ապա ներկայացրեց միջոցառման նպատակն ու խորհուրդը, այն է՝ արվեստի միջոցով գեղեցիկ և լուսավոր օր նվիրել ազատությունից զրկված անձանց: Ներկաներին ողջույնի խոսք ասաց նաև Աշոտ Թադևոսյանը՝ հավելելով, որ մշակույթը, արվեստն այն լավագույն միջոցներն են, որոնց օգնությամբ փոխվում է մարդու վերաբերմունքը կյանքի, շրջապատի, մարդու և սեփական անձի նկատմամբ: Այնուհետ նրա մասնակցությամբ իրականացվեց միաժամանակյա նկարչության մրցույթ, որի ժամանակ դատապարտյալ կանայք նկարում էին Ա. Թադևոսյանին, իսկ վերջինս՝ դատապարտյալ կանանց: Լավագույն նկարների 4 հեղինակաները հյուրերի կողմից արժանացան պարգևների:

Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվում էր քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի կենդանի կատարմամբ: Հատկանշական է, որ ազատազրկված կանանցից մեկն օրվա խորհուրդն ամբողջացրեց իր երգարվեստով. նրա կատարմամբ հնչեցին ազգային, հայրենասիրական երգեր:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ արդարադատության նախարարությանը, քրեակատարողական ծառայությանը և հիմնարկի անձնակազմին նման բացառիկ օր իրականացնելու համար՝ միջոցառման կազմակերպիչներն ազդարարեցին նաև «Ես սիրում եմ իմ երկիրը» թեմայով մրցույթի մասին, որն իրականացվելու է քրեակատարողական բոլոր հիմնարկներում և նվիրված է լինելու Հայաստանի Հանրապետության անկախության օրվան: Մրցույթին ներկայացված աշխատանքները՝ խեցեգործություն, քանդակ, ձեռագործություն, կտավ և այլ ոճի աշխատանքներ, ցուցադրվելու են Անկախության օրը Նկարիչների միության շենքում: Լավագույն աշխատանքների հեղինակներն արժանանալու են դրամական պարգևատրումների:

Իր հերթին միջոցառման կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով հատկապես, որ այս միջոցառումը բովանդակային առումով և տրամադրությամբ եզակիներից մեկն էր մինչ այս իրականացված միջոցառումների շարքում:

Օրը տոնական և հիշարժան դարձնելու համար երախտիքի խոսքեր հայտնեցին նաև դատապարտյալ կանայք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]