Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԿԳՄՍ նախարարությունը կապիտալ ներդրումներ է կատարել մշակութային կառույցների հիմնանորոգման համար

ԿԳՄՍ նախարարությունը կապիտալ ներդրումներ է կատարել մշակութային կառույցների 
հիմնանորոգման համար

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի ոլորտում հատկացումներն ուղղվել են թատերական կառույցների հիմնանորոգումներին, տեխնիկական հագեցվածությանն ու անվտանգության համակարգի կատարելագործմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Ընթացիկ տարում մշակույթի ոլորտի ամենակարևոր ձեռքբերումը համարում եմ այն, որ վերջնականապես լուծվեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի շենքի հարցը: Վերջերս մեկնարկել են շինարարական աշխատանքները: Սա շատ լավ ընդունվեց թատերասեր հասարակության, լրատվամիջոցների կողմից: Եվ այս տարի շենքի կառուցմանը հատկացվել է 46 243 400 դրամ, իսկ հաջորդ  տարի շինարարական աշխատանքների համար տրամադրվելու է 166 373 000 դրամ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ խոսել եմ այն մասին, որ թատրոնի նկատմամբ ներկայացվելիք պահանջներն ավելի բարձր են լինելու»,-շեշտեց փոխնախարարը:

Նա հիշեցրեց Երևանի կամերային թատրոնի նոր մասնաշենքի մասին, որը կիսակառույց վիճակում է, և տեղեկացրեց, որ նախարարությունը գումար է հատկացրել շինարարական աշխատանքների համար:

«Հայաստանի ազգային կինոկենտրոնի՝ Տերյան փողոցում գտնվող շենքը նույնպես կվերանորոգվի, որի համար էլ նախարարությունը տրամադրել է ավելի քան 4 մլն դրամ»,-հայտնեց նա:

Մարզային թատրոնները նույնպես դուրս չեն մնացել նախարարության տեսադաշտից. Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի վերանորոգման համար տրամադրվել է ավելի քան 24 մլն դրամ:

Խզմալյանը հայտնեց, որ հաջորդ տարի կվերանորոգվի Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, ինչի համար  հատկացվել է 13.5 մլն դրամ:

Փոխնախարարի խոսքով` Մայր թատրոնի կաթսայատան և ջերմամեխանիկական մասի արդիականացման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար տրամադրել են 650 հազար դրամ, իսկ Հայաստանի ազգային կինոկենտրոնի վերանորոգման համար` ավելի քան 4 մլն դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]