Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իրանն անօրինական Է համարում ԱՄՆ-ի պատժամիջոցները Mahan Air ավիաընկերության դեմ

Իրանն անօրինական Է համարում ԱՄՆ-ի պատժամիջոցները Mahan Air ավիաընկերության դեմ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանն Mahan Air իրանական ավիաընկերության դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները համարում Է անօրինական եւ ակնկալում Է, որ մյուս երկրները չեն հետեւի նրան: Այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ակնկալում ենք, որ բարեկամ երկրները չեն հետեւի ԱՄՆ-ի անօրինական, միակողմանի եւ չհիմնավորված պատժամիջոցներին»,- ասել Է նա ճեպազրույցի ընթացքում՝ հավելելով, որ իր պատժամիջոցներով ԱՄՆ-ը ճնշում Է գործադրում նաեւ մյուս երկրների վրա:

ԱՄՆ-ն անցած շաբաթ ընդլայնել Է պատժամիջոցներն Իրանի նկատմամբ եւ ցուցակում ավելացրել Mahan Air ավիաընկերությունը, ինչպես նաեւ նրա տասնյակ ինքնաթիռներ: Բացի այդ, ԱՄՆ-ն այդ ցուցակում ներառել Է իրանցի մի քաղաքացու, Իրանից, ՉԺՀ-ից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից հինգ ընկերություններ, ինչպես նաեւ երկու նավ: Ցուցակում տեղ գտած ընկերությունների սեփականությունն ԱՄՆ-ի իրավասության շրջանակում կարգելափակվի, իսկ ԱՄՆ-ի քաղաքացիներին կարգելվի նրանց հետ գործ ունենալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]