Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանում կտեղադրվի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող

Երևանում կտեղադրվի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի 2019 թվականի բյուջեում փոփոխություններ են կատարվել, ինչի արդյունքում ընդունվել է որոշում՝ 3 մլն 950 հազար դրամով ավելացնել նպատակային հատկացումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2 մլն դրամ կհատկացվի 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հուշակոթողի կառուցմանը, որը կտեղադրվի Գրիգոր Լուսավորիչ փողոցին և այգուն հարող տարածքում:

Որոշումը դեկտեմբերի 16-ին ընդունվել է Երևանի ավագանու արտահերթ նիստում։ Բացի այդ, կավելանա նաև Երևանի մետրոպոլիտենի սուբսիդավորման չափը մոտ 900 հազար դրամով։

2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում տեղի են ունեցել զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ: Իրադարձությունների արդյունքում զոհվել է 8 ցուցարար և ներքին զորքերի 2 ծառայող։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]