Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պենտագոնը պատասխանել Է ԱՄՆ-ի համար ռազմակայանները փակելու Էրդողանի հայտարարությանը

Պենտագոնը պատասխանել Է ԱՄՆ-ի համար ռազմակայանները փակելու Էրդողանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը Թուրքիայի ռազմակայաններն օգտագործում Է սոսկ Անկարայի թույլտվությամբ: Պենտագոնում այսպես են արձագանքել երկրի ռազմակայաններից ամերիկացի զինվորականներին վռնդելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի սպառնալիքին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունում նշել են, որ Թուրքիայում ԱՄՆ-ի ուժերի կարգավիճակը դիտում են որպես «ՆԱՏՕ-ի գծով համագործակցության եւ ռազմավարական գործընկերոջն ու դաշնակցին պաշտպանելու բազմամյա հանձնառության խորհրդանիշ»: Նաեւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ձգտում Է պահպանել այդ հարաբերությունները՝ «Թուրքիային կոչ անելով կառուցողական քաղաքականություն վարելու տարաձայնությունների հարցում», հավելել Է Պենտագոնի ներկայացուցիչը:

Դեկտեմբերի 15-ին Էրդողանը հայտարարել Է, որ Վաշինգտոնի կողմից հանրապետության նկատմամբ պատժամիջոցներ սահմանվելու դեպքում Անկարան կարող Է ԱՄՆ-ի համար փակել Ինջիռլիքի ավիաբազան , որտեղ պահվում են ամերիկյան B61 միջուկային ռումբեր, եւ Քյուրեջիք ռազմակայանը, որը Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի բաղկացուցիչ մասն Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]