Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆիլիպիններում գրեթե 40 մարդ Է տուժել երկրաշարժից, զոհվել են առնվազն երեքը

Ֆիլիպիններում գրեթե 40 մարդ Է տուժել երկրաշարժից, զոհվել են առնվազն երեքը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպիններում առնվազն 37 մարդ Է տուժել դեկտեմբերի 15-ին Մինդանաո կղզու ափերի մոտ տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Manila Bulletin թերթը:

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել Էր, որ տարերքի զոհ Է դարձել վեցամյա մի աղջնակ: Նա զոհվել Է պատի փլվելուց: «Ֆրանսպրես» գործակալությունը գրում Է առնվազն երեք զոհի մասին:

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր ավելի քան 1,2 մլն բնակչությամբ Դավաո քաղաքից 59 կմ հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Օջախը մոտավորապես 80 կմ խորության վրա Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]