Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

Մխիթարյանի գոլն օգնեց «Ռոմա»-ին հաղթել ՍՊԱԼ-ին

Մխիթարյանի գոլն օգնեց «Ռոմա»-ին հաղթել ՍՊԱԼ-ին

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Ռոմա»-ՍՊԱԼ խաղում օգնեց մայրաքաղաքային թիմին հաղթանակ տոնել:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրում «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալեց ՍՊԱԼ-ին և առավելության հասավ 3:1 հաշվով:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 78-րդ րոպեին և 83-րդ րոպեին խփեց «գայլերի» երրորդ գնդակը:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 32 միավոր: Առաջատարը 39 միավորով «Յուվենտուս»-ն է:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ