Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 15-ին, ժամը 08:01-ին տեղեկություն է ստացել, որ Տիգրանաշենի ոլորանների վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան հայտնվել է ձորում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Սամսոն Մ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]