«ՆԱՈւՄ-ի ընկերներ» միավորումը հանդես կգա մամուլի ասուլիսով
17:45, 14 Դեկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ընկերներ» միավորման ներկայացուցիչները հանդես կգան մամուլի ասուլիսով: Մամուլի ասուլիսը կկայանա դեկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին «Դայմոնդ» հյուրանոցում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտնում է ՆԱՈՒՄ-ի ընկերներ միավորման «Ֆեյսբուք»-ի էջը:
«Ասուլիսի ընթացքում կներկայացվեն վերջին շրջանում «ՆԱՈւՄ-ի ընկերներ» միավորման և ՀՅԴ ԳՄ-ի շուրջ ծավալված իրադարձությունները, կտրվեն պարզաբանումներ կատարվածի վերաբերյալ: Ասուլիսի նպատակն է նաև ապատեղեկատվության փաստացի հերքումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում