Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

Արման Բաբաջանյանը չի բացառում առաջիկայում կուսակցություն հիմնելու հավանականությունը

Արման Բաբաջանյանը չի բացառում առաջիկայում կուսակցություն հիմնելու 
հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, որը վերջերս է լքել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, չի բացառում, որ առաջիկայում կարող է հիմնել իր կուսակցությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբաջանյանն այս մասին ասաց իր նախաձեռնությամբ հրավիրված հեղափոխության օրակարգը պաշտպանող քաղաքական, հասարակական միավորների և անհատների մասնակցությամբ քաղաքական հավաքից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կուսակցություն ստեղծելու մտադրություն ունի:

«Այս հավաքը՝ լրիվ առանձին: Ես չեմ բացառում, որ  լրիվ առանձին իմ կուսակցության նախաձեռնության շուրջ կլինեն զարգացումներ, խմորումներ, քննարկումներ»,-ասաց Բաբաջանյանն ու հավելեց՝ այդ մասին, հավանաբար, առիթ կունենա խոսելու հաջորդ տարի:

Անդրադառնալով իր ներկայիս գործունեությանը՝ Բաբաջանյանը նշեց, կարծում է, որ իրեն ոչինչ չի խանգարի, որպեսզի իր առանձին գործունեությունը որպես պատգամավոր կարողանա շարունակել խորհրդարանում:

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ