Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

Քաղաքական ուժերի ձևավորման նոր փուլ է սկսվել Հայաստանում. Վիգեն Խաչատրյան

Քաղաքական ուժերի ձևավորման նոր փուլ է սկսվել Հայաստանում. Վիգեն Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը Հայաստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մրցակից քաղաքական ուժի առկայության կարիք է տեսնում: Նրա համոզմամբ՝ վերացել են այն ժամանակները, երբ տարբեր ուժեր, քաղաքականություն մտնելով որոշակի օգուտներ, արտոնություններ էին ստանում, ժողովուրդն ավելի պահանջատեր է, հետևաբար նվազել է քաղաքականություն մտնելու որոշ ուժերի մոտիվացիան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խաչատրյանը նման տեսակետ հայտնեց Երևանում քաղաքական հավաքին՝ հեղափոխության օրակարգը պաշտպանող քաղաքական, հասարակական միավորների և անհատների մասնակցությամբ:

«Հերթական ընտրություններին ո ՞ւմ պետք է ընտրենք, ընտրություն պետք է ունենա ՞նք, թե  ո ՞չ: «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է մրցակից տեսնի։ Ինչո՞ւ է ամայացել քաղաքական դաշտը»,-ասաց Խաչատրյանը:

Նրա կարծիքով՝ նախկինում թե ընդդիմությունն էր կեղծ, թե իշխանությունը: Խաչատրյանի կարծիքով՝ նախկինում եղել է մեկը, մի շրջանակ, որոնց համար մյուս ուժերը  բաժին են տվել, «Օրինակ 100 հազար ձայն են ստացել ժողովրդից, գնացել այդ ձայները ծախել են, ստացել բիզնես, շենք: Հիմա այդ «ֆայլա բազարը», որից պրոֆեսիոնալները դուրս մղվեցին, վերջացավ: Հիմա, երբ մենք հստակ ասում ենք՝ թույլ չենք տալու, որ գան իշխանությունում հարստանան, իշխանության գնալու մոտիվացիան  թուլացել է: Քաղաքական ուժերը չեն կարող գնալ՝ օգտվելու, վերջացել է այդ ժամանակը: Հիմա իրականում քաղաքական ուժերի ձևավորման նոր փուլ է սկսվել Հայաստանում»,-ասաց Խաչատրյանը:

Նրա կարծիքով՝ իրենց հավաքի արդյունքում պետք է ստեղծվի հարթակ, որ կնպաստի այդ ուժերը ձևավորմանը: Խաչատրյանի կարծիքով՝ այն մարդիկ, ովքեր գործում են Նիկոլ Փաշինյանին վարկաբեկելու և իշխանությունը տապալելու համար, նրանք գործում են ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ ուզում են հիասթափեցնել հասարակության այն շերտին, որ ուզում է ազգ դառնալ:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ