Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Նենսի Փելոսիին

Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Նենսի Փելոսիին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել Ձեզ և Ձեր գործընկերներին՝ արդարության համար պայքարին նվիրվածության և այն ջանքերի համար, որ ներդրեցիք այս հոկտեմբերին Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման համար:

Բարձր եմ գնահատում նաև Սենատի որոշումը, որը հզոր քայլ է՝ ուղղված ապագայի ոճրագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը:

Ողջ աշխարհի հայության անունից Ձեզ եմ փոխանցում ամենաջերմ զգացմունքներն ու խորին երախտագիտությունը:

Համոզված եմ, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հետագա համագործակցության զարգացումը համահունչ կլինի երկու երկրների երկարաժամկետ շահերին»,-ասվում է նախագահ Սարգսյանի ուղերձում: 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ