Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

Ռուբեն Բալաբանյանն ընտրվել է Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Ռուբեն Բալաբանյանն ընտրվել է Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի  
հանձնաժողովի նախագահ
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում եղել է հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու Անի Գասպարյանը: 
Նիստը նախագահել են Հանրային խորհրդի անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը և Արմեն Տեր-Տաճատյանը:
Հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 3 անդամ՝ Խաչատուր Մարոզյանը, Ռուբեն Բալաբանյանը և Օլեգ Դուլգարյանը:
Հանձնաժողովի անդամները թեկնածուներին հարցեր են ուղղել դատաիրավական համակարգի խնդիրների, Ստամբուլյան կոնվենցիայի, հանքարդյունաբերության ոլորտի և այլ խնդիրների վերաբերյալ:
Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում Ռուբեն Բալաբանյանը ձայների մեծամասնությամբ ընտրվել է հանձնաժողովի նախագահ:
Ռուբեն Բալաբանյանը փաստաբան է: 1980-90 թթ. եղել է Երևանի Սպանդարյանի շրջանի ժողովրդական դատարանի դատավոր, 1990-96 թթ.՝ նույն դատարանի նախագահ: 2014 թ. հիմնել է «Իրավաբան վետերաններ» հասարակական կազմակերպությունը, նաև Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահության անդամ է:
Հիշեցնենք, որ ս․թ․ նոյեմբերի 15-ին ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը հանձնաժողովի նախագահի (ՀԽ անդամի) լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել, որից հետո հանձնաժողովը երկու անգամ հրավիրել էր նիստ՝ հանձնաժողովի նախագահի ընտրության հարցով, սակայն նիստերը չէին կայացել քվորում չլինելու պատճառով:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ