Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունվար

«Սևան» քրեակատարողական հիմնարկում կանխվել է թմրամիջոցների իրացումը

«Սևան» քրեակատարողական հիմնարկում  կանխվել է թմրամիջոցների իրացումը

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից 2019թ․ դեկտեմբերի 14-ին, ժամը 00։40-ի սահմաններում կատարվել է պոլիէթիլենային փաթեթավորմամբ զանգվածի ներնետում հիմնարկի տարածք։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, դիտաշտարակի ծառայողի ահազանգով ներնետման վայր մեկնած խմբի ծառայողների կողմից հայտնաբերվել է փաթեթ, որին ծանրությունն ապահովելու համար կպչուն ժապավենով ամրացված է եղել երկաթե երկու ծխնի։

Հայտնաբերվածում առանձնացված 7 փաթեթներում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներ՝ 34․8 գրամ ընդհանուր քաշով։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

 

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ