1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հոնկոնգում բողոքի ցույցերի ժամանակ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են 5 դեռահասի

Հոնկոնգում բողոքի ցույցերի ժամանակ սպանություն կատարելու կասկածանքով 
ձերբակալել են 5 դեռահասի

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգի ոստիկանությունը ձերբակալել է 5 դեռահասի, ովքեր կասկածվում են բողոքի ցույցերի ժամանակ փողոցում տարեց հավաքարարի սպանության մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում են Հոնկոնգի ոստիկանությունից:

Ձերբակալվածների թվում երեք տղա է և 2 աղջիկ, բոլորը 15-18 տարեկան են: Բացի սպանությունից, նրանց մեղադրում են նաև անկարգությունների մասնակցելու մեջ:

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին՝ բողոքի ցույցերի ժամանակ, երբ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ տարեց մի մարդու գլխին աղյուսով հարվածել են և նա կորցրել է գիտակցությունը: Տուժողը 70-ամյա հավաքարար էր, ով դուրս էր եկել ընդմիջման և որոշել էր հեռախոսով նկարել ցույցը: Հենց այդ ժամանակ էլ նրան մահացու վիրավորել էին:

Տղամարդուն հաջողվել էր օպերատիվ կերպով հասցնել հիվանդանոց, սակայն ստացված վնասվածքներից նա մահացել էր:

Բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Լայնածավալ բողոքի ակցիաներից հետո Հոնկոնգի իշխանությունները զիջումների գնացին և հոկտեմբերի սկզբին օրինագիծն ամբողջությամբ հետ էր կանչվել: Կես տարվա ընթացքում Հոնկոնգում անց է կացվել ավելի քան 900 ցույց, բողոքի ակցիա, և այդ ընթացքում ավելի քան 5.8 հազար մարդ ձերբակալվել էր, տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել ակցիայի 932 մասնակցի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]