1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հայոց ցեղասպանության ճանաչման հերթական հանգրվանը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հայոց ցեղասպանության ճանաչման 
հերթական հանգրվանը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Որո՞նք էին Սենատի կողմից բանաձեւի ընդունման պատճառները, որն է Հայաստանի Հանրապետության հաջորդ քայլն այս ուղղությամբ եւ արդյո՞ք պետք է վերաձեւակերպել Հայոց ցեղասպանության հարցում մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ «Սա տրամաբանական հանգրվաններից մեկն էր։ Աշխատանքները պետք է շարունակենք եւ արձանագրենք, որ բանաձեւի ընդունումն առաջին հերթին հենց Միացյալ Նահանգներին էր պետք, որը ժամանակին օգնություն է ցուցաբերել մեր գաղթականներին, նաեւ այլ ձեւաչափերով է աջակցել»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի խոսքով, առաջին հերթին պետք է ինքներս հասկանանք, թե ինչ ենք ակնկալում ճանաչման գործընթացներից․ արդյոք մեր նպատակն է հոգեբանական մակարդակում բավարարված լինել նրանով, որ աշխարհի բոլոր պետությունները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ կասկածի տակ չեն դնում այդ փաստը, թե այլ հարթություններ էլ կան։ Մեկ բան հստակ պետք է արձանագրենք, որ ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի կողմից Ցեղասպանության ճանաչումը իրավական տեսանկյունից չի նշանակում, որ Թուրքիան նույնպես միանգամից պարտավորվում է ճանաչել։

Պատգամավորները համակարծիք են, որ ԱՄՆ-ի կողմից բանաձեւի ընդունումը չափազանց կարեւոր քայլ էր եւ այդ հարցում իրենց անգնահատելի ներդրումն ունեն ինչպես ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետությունն իր ամենատարբեր դիվանագիտական օղակներով, այդ թվում՝ Արտաքին գործերի նախարարությունը»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]