1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բալետ, երաժշտարվեստ, գեղանկարչություն...

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բալետ, երաժշտարվեստ, 
գեղանկարչություն...

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բալետային աշխարհի պահանջն է՝ մանկուց երեխայի մեջ սերմանել հոգեւորի եւ գեղեցիկի մշակույթը: Երեւանի պարարվեստի պետական քոլեջի գեղարվեստական ղեկավար, բալետի արտիստ, պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանը շեշտում է՝ բալետը միայն ոտքերի մեխանիկական շարժում չէ: Պարարվեստի պետական քոլեջ մտած երեխան հենց առաջին օրից լսում է նաեւ դասական երաժշտություն, սովորում բալետի, թատրոնի պատմություն, սովորում էսթետիկա, վերաբերմունք, վարվեցողություն: Դիվանյանը նկատում է՝ բալետի դերասանը պետք է բազմակողմանի զարգացած լինի, տեղեկացված՝ արվեստի ու բալետային կյանքի բոլոր մանրամասներից:

***

Իսկ Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցն այս տարի տոնում է հիմնադրման 75-ամյա հոբելյանը: Հարյուրավոր երեխաներ այս ուսումնական հաստատության ներսում սովորում են կատարողական արվեստի հմտություններն ու դառնում առաջատար երաժիշտներ: 

Դպրոցի տնօրեն Մարտունի Կոստանդյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ այսօր դպրոցում սովորում է 600 աշակերտ: Ուսումն անվճար է, կատարվում է պետական ֆինանսավորմամբ: Բացառությամբ՝ նախապատրաստական դասարանը եւ երկրորդ գործիքի ուսուցումը: Դպրոցն ունի դաշնամուրի, ջութակի, թավջութակի, ալտի, կոնտրաբասի, տավիղի, փողային գործիքների,  երաժշտության տեսության, հանրակրթական բաժիններ, մանկական երգչախումբ, սիմֆոնիկ նվագախումբ, ջութակահարների եւ կամերային անսամբլներ:

***

Արվեստագետի ներաշխարհը պետք է խաղաղ լինի, որովհետեւ յուրաքանչյուր արվեստագետ իր աշխարհն է փոխանցում կտավին: ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ ստեղծագործողը գործին մոտենում է այն պահին, երբ սիրո ու գեղեցկության նկատմամբ զգացողություն կա: Եվ հենց այդ ժամանակ էլ ստեղծվում են արվեստի գործեր»:

                   Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]