Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «...Ա՛յ մարդ, «օյաղացա», մտածում էի՝ էս ո՞ւր եմ ընկել»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «...Ա՛յ մարդ, «օյաղացա», մտածում էի՝ էս 
ո՞ւր եմ ընկել»

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տիգրան Մանսուրյանը բոլորին է փորձում ժամանակ հատկացնել, թեեւ նկատում է. «Ժամանակս միշտ քիչ է»: Ու նրա այդ քիչ ժամանակի մեջ երիտասարդներն իրենց ուրույն տեղն ունեն: Ասում է՝ նոր սերնդին իր երեխաներն է համարում: Առանձնահատուկ վերաբերմունք ունի նաեւ գրականության մարդկանց հանդեպ:

Ինչպե՞ս է ստացվում Մանսուրյանի համերաշխությունը բոլոր սերունդների՝ այդ թվում երիտասարդների հետ: Հարցին պատասխանել սկսել է իր երիտասարդ տարիների նկարագրությամբ: Իր բնորոշմամբ, ըմբոստ է եղել, անհաշտ, «չտեղավորվող»: «Մեծերին դժվար էր ինձ հասկանալը: Մի պատմություն պատմեմ: Այնքան հետաքրքիր է…»,- ասել է ու պատմել:

Այսպես, իր ուսուցիչը Ղազարոս Սարյանն է եղել: Սարյանների համար Մանսուրյանը տան տղայի պես է եղել: Մի օր, «քեֆը» մի փոքր լավ, գնում է նրանց տուն՝ իր կուտակված դժգոհությունները ներկայացնելու: «Գնացի, սկսեցի բողոքս՝ էս է, էն է… Լսեցին: Քիչ անց Լուսիկ Լազարեւնան, թե բա՝ էդպես է…, իմ խեղճ հայրն էլ… Իմ հայրը, որ դասագիրքը տպեց…, Թումանյանը Լիսիցյանի գքրին թիկունք կանգնեց, հորս գրքերը…

Սկսեց բողոքել: Ա՛յ մարդ, «օյաղացա», մտածում էի՝ էս ո՞ւր եմ ընկել: Պատկերացնո՞ւմ եք՝ Թումանյանից բողոք եմ լսում»,- ծիծաղելով պատմել է կոմպոզիտորը, եւ խոսքին ու ծիծաղին էլի հաջորդել է մանսուրյանական լռությունը, որը խոսքերով այսպես է մեկնաբանել. «Ես երիտասարդներին շատ լավ եմ հասկանում»:

 Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]