NYMEX. Թանկարժեք մետաղների գներ. 13-12-19
10:59, 14 Դեկտեմբեր 2019
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NYMEX բորսայի դեկտեմբերի 13-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 0.57%-ով և կազմել 1480.30 դոլար, արծաթի գինն աճել է 0.30%-ով և կազմել 16.92 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.12%-ով և կազմել 930.90 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում