Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արման Սարգսյանը պարգևատրել է վետերան ոստիկաններին

Արման Սարգսյանը պարգևատրել է վետերան ոստիկաններին

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ոստիկանությունում դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն. բարեխիղճ ծառայության, 30 և ավելի տարի ծառայության մեջ գտնվող բազմաթիվ ոստիկաններ ու վետերաններ պարգևատրվել են մեդալներով, կոչումներով, կրծքանշաններով ու պատվոգրերով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Ներկա էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, վետերաններ, 30 և ավելի տարի ծառայության մեջ գտնվող ոստիկաններ։
Ողջունելով ներկաներին՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը կարևորեց կյանքի մեծ մասը հանցագործության դեմ պայքարին և հասարակական կարգի պահպանությանը նվիրած գործընկերների աշխատանքը։

Բարեխիղճ ծառայության, 30 և ավելի տարի ծառայության մեջ գտնվող բազմաթիվ ոստիկաններ ու վետերաններ պարգևատրվեցին մեդալներով, կոչումներով, կրծքանշաններով ու պատվոգրերով։

Պարգևատրման արարողությունից հետո ոստիկանության պետի պաշտոնակատարը հայտարարեց, որ տոնական և նախատոնական օրերին հասարակական անվտանգության պահպանման նպատակով ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայության։
Քննարկվեցին նաև ոստիկանության ծառայությանը, կարգապահությանը, իրավապահ մյուս կառույցների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]