Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հռոմում կայացել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ

Հռոմում կայացել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հռոմի Սանտա Մարիա ին Տրանստևերե (Basilica di Santa Maria in Trastevere) տաճարում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել հոգևոր համերգ՝ նվիրված Կոմիտասի 150-ամյա հոբելյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի սարկավագաց երգչախմբի համերգը, որը կազմակերպել էին Սուրբ Աթոռում և Իտալիայում ՀՀ դեսպանությունները, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի հետ համատեղ, անցկացվել է Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ կարդինալ Լեոնարդո Սանդրիի և Քրիստոնեական միասնության աջակցության քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Կուրտ Կոխի հովանու ներքո։

Համերգից առաջ համատեղ ելույթ են ունեցել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը և Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության հետևանքով Կոմիտասի ստեղծագործական կյանքի ընդհատմանը և բնորոշելով հանճարեղ վարդապետի գործերը՝ որպես հայկական հնագույն մշակութային ժառանգության շարունակություն և 20-րդ դարասկզբին Եվրոպայում ձևավորվող երաժշտական մշակույթ։ Համատեղ ելույթում նշվել է, որ հայ մեծանուն երգահանի ու հոգևորականի հոբելյանն ընդգրկված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019թթ. օրացույցում:

Հռոմի ամենահին եկեղեցիներից մեկում տեղի ունեցած կոմիտասյան հոբելյանական համերգին ներկա են եղել Սուրբ Աթոռում և Իտալիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, բարձրաստիճան հոգևորականներ, Սան Էջիդիոյի և հայ համայնքների մեծ թվով ներկայացուցիչներ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]