1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն հայտարարություն է տարածել Սենատի կողմից Ցեղասպանության բանաձևի ընդունման առթիվ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն հայտարարություն է տարածել Սենատի կողմից 
Ցեղասպանության բանաձևի ընդունման առթիվ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հայտարարություն է տարածել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնից, հայտարարության մեջ նշված է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցչական Պալատի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձեւի որդեգրմանը (հոկտեմբերի 29) հաջորդեց դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձեւի ընդունումը՝ միաձայնությամբ։

Ցեղասպանությունների կանխարգելման եւ արդարության նկատմամբ ԱՄՆ Սենատի այս քայլը պատմական էր ու աննախադեպ նաեւ նրանով, որ առաջին անգամ ԱՄՆ պատմության ընթացքում ԱՄՆ Սենատի քննարկման օրակարգ է դարձել Ցեղասպանության հարցը։ ԱՄՆ Սենատը հաստատեց իր քաղաքական կամքն ու հանձնառությունը ցեղասպանությունների կանխման եւ արդարության վերականգնման նկատմամբ։

Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ գործած ոճրին տրվում է պատմական արդար գնահատական եւ ապացուցում, որ քաղաքակիրթ աշխարհը չի հանդուրժում մարդկության դեմ հանցագործություններն ու ցեղասպանությունները եւ ժխտողական քաղաքականություն որդեգրած Թուրքիային կոչ է անում վերականգնել պատմական արդարությունը։

Անվիճելի փաստ է, որ այս հաղթանակը հատկապես արդյունք է ԱՄՆ-ում գործող Հայ Յեղափոխական Դաշնակցության կառույցի, Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների երկար տարիների համառ, հետեւողական ու նվիրված պայքարի։

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինն ողջունում է ԱՄՆ Սենատի կողմից պատմական արդարությունը վերականգնող այս բանաձեւի ընդունումը եւ իր անմնացորդ զորակցությունն է հայտնում ԱՄՆ-ում աշխատող մեր կառույցներին եւ ընկերներին»,- ասվում է հայտարարության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]