Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի պատվիրակությանը

Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների 
խորհրդի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին եւ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, հյուրերը և Արարատ Միրզոյանը շնորհավորել են միմյանց՝ երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման կապակցությամբ:

Խորհրդարանի ղեկավարը կարևորել և շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Հայկական Համագումարի, ինչպես նաև մյուս հայկական կազմակերպությունների երկարամյա ջանքերի համար՝ ուղղված Հայոց ցեղասպանութան ճանաչման գործընթացին:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ