Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է փոխել նպաստների համակարգը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է փոխել 
նպաստների համակարգը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սկսել է աշխատանքները սոցիալական և ընտանեկան նպաստների համակարգի վերանայման ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Սոցիալական և ընտանեկան նպաստների համակարգը ապախթանող է և որևէ կերպ չի աջակցում մարդու կարողությունների զարգացմանը: Այս ուղղությամբ կատարված աշխատանքներն արդեն ավարտվել են, և առաջիկա օրերին կներկայացնենք սոցիալական կամ ընտանեկան նպաստի նոր համակարգը, ինչից հետո նաև կհանձնենք միջազգային փորձաքննության»,- շեշտեց Զարուհի Բաթոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]