Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իտալիայում մետեովտանգի «դեղին» մակարդակ են հայտարարել

Իտալիայում մետեովտանգի «դեղին» մակարդակ են հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդառատ անձրեւներով, ուժգին պոռթկուն քամիներով եւ այս վայրերի համար արտասովոր ցրտերով անբարենպաստ եղանակ Է հաստատվել Իտալիայի բազմաթիվ շրջաններում. Քաղաքացիական պաշտպանության ծառայության որոշմամբ՝ առաջիկա օրերին մետեովտանգի «դեղին» մակարդակ Է հայտարարված Կամպանիայի, Տոսկանայի եւ Սարդինիայի մարզերում:

Դեկտեմբերի 13-ին Հռոմում եւ Նեապոլում փակ են դպրոցները եւ մանկական հաստատությունները, հասարակական զբոսայգիները եւ գերեզմանատները: Մայրաքաղաքի քաղաքագլուխ Վիրջինյա Ռադին սոցիալական ցանցերի միջոցով խնդրել Է հայրենակիցներին՝ առավելագույնս սահմանափակել ուղեւորությունները քաղաքում եւ հնարավորինս օգտվել հասարակական տրանսպորտից:

«Մեր երեխաների ու բոլոր քաղաքացիների անվտանգությունը գերակայություն Է մեզ համար»,-ընդգծել Է նա: Քաղաքացիներին համանման կոչով դիմել Է նաեւ Նեապոլի քաղաքագլուխ Լուիջի դե Մաջիստրիսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]