Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանը եւ Ուկրաինան Ռազմավարական խորհուրդ են ստեղծում

Վրաստանը եւ Ուկրաինան Ռազմավարական խորհուրդ են ստեղծում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Կիեւ այցի ընթացքում դեկտեմբերի 13-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համաձայնագիր Է ստորագրել բարձր մակարդակի Ռազմավարական խորհրդի ստեղծման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է վրացական կառավարության մամուլի ծառայությունը:

«Ռազմավարական խորհրդի գործունեությունն ընդգրկելու Է չորս հիմնական ուղղություն՝ քաղաքական, առեւտրատնտեսական, ռազմական եւ մշակութային-հումանիտար: Յուրաքանչյուր ուղղությամբ ստեղծված խմբերը ղեկավարելու են համապատասխան նախարարները, ինչը կապահովի համապարճակ երկկողմ երկխոսության իրականացումը»,-նշել են մամուլի ծառայությունում:

Պայմանագրի ձեւակերպմանը նախորդել են Գախարիայի եւ Զելենսկու բանակցությունները ինչպես դեմ առ դեմ, այնպես Էլ ընդլայնված կազմով, որոնց վրացական կողմից մասնակցել են նաեւ ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին եւ վարչապետի միջազգային հարցերով խորհրդական Իրակլի Չիկովանին: Գախարիան դեկտեմբերի 12-ից Ուկրաինայում Է գտնվում առաջին պաշտոնական այցով:

Նա արդեն մասնակցել Է ՎՈւԱՄ կազմակերպության (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան եւ Մոլդովա) կառավարությունների ղեկավարների նիստին, ինչպես նաեւ բանակցություններ Է վարել Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]