Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Փիրս Բրոսնանը թագավորին կմարմնավորի «Մոխրոտիկը» մյուզիքլում

Փիրս Բրոսնանը թագավորին կմարմնավորի «Մոխրոտիկը» մյուզիքլում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 007 գործակալի նախկին դերակատար Փիրս Բրոսնանը արքայազնի հորը՝ թագավորին, կմարմնավորի Sony Pictures ստուդիայի «Մոխրոտիկը» մյուզիքլում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է THR-ը:

Կինոնկարում նաեւ նկարահանվելու են Բիլլի Փորթերը (Մոխրոտիկի կնքամայր), Իդինա Մենզելը (խորթ մայր), Կամիլլա Կաբելիոն (Մոխրոտիկ) եւ Նիկոլաս Գալիցինը (արքայազն Ռոբերտ): Որպես նախագածի ռեժիսոր եւ սցենարիստ հանդես կգա Քեյ Քեննոնը: Ֆիլմը վերաիմաստավորելու Է ավանդական պատմությունը. Մոխրոտիկը դրանում լինելու Է հավակնոտ երիտասարդ կին, որն իրեն թույլ Է տալիս երազել այն մասին, ինչը դեռ չի կարող իրեն թույլ տալ: Ավելի վաղ Բրոսնանն արդեն խաղացել Է մյուզիքլներում. նա նկարահանվել Է Mamma Mia!-ի երկու ֆիլմերում. առաջինի համար նա «Ոսկե ազնվամորի» մրցանակ Է ստացել տղամարդու երկրորդ պլանի վատագույն դերի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]