Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամանորին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող  մի շարք թանգարաններ և թատրոններ կաշխատեն

Ամանորին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող  մի շարք 
թանգարաններ և թատրոններ կաշխատեն

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թատրոններն ու թանգարանները Ամանորի տոներին կաշխատեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը:

«Ամանորի տոնական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային հաստատությունները և թանգարաններն իրենց դռները կբացեն հանդիսատեսի և այցելուների առջև: Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի՝ Ամանորի արձակուրդների ընթացքում զբոսաշրջիկների այցելությունն ապահովելու նպատակով 2020 թվականի հունվարի 1-5-ը ներառյալ սահմանվել են աշխատանքային ժամեր՝ 12:00-17:00: Այդ օրերին բաց են լինելու՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի, Հովհաննես Թումանյանի, Սերգեյ Փարաջանովի, Երվանդ Քոչարի, Ռուսական արվեստի (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու) թանգարանները, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Հայաստանի պատմության թանգարանը  և Հայաստանի ազգային պատկերասրահը գործելու են մինչև 18:00-ն»,- գրել է Կժդրյանը:

Տոնական օրերին նախարարության ենթակայության թատրոններում երեխաները կարող են դիտել Ամանորի ներկայացումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]