Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայտարարել են տարվա լավագույն խաղերը

Հայտարարել են տարվա լավագույն խաղերը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում տեղի Է ունեցել The Game Awards-ի պարգեւատրման արարողությունը, որտեղ հայտարարվել են 2019 թվականի լավագույն խաղերը: Միջոցառման հեռարձակման տեսագրությունը զետեղված Է Youtube-ում մրցանակի ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ժյուրին տարվա խաղ Է ճանաչել FromSoftware ճապոնական ընկերության Sekiro: Shadows Die Twice-ը: Հանդիսատեսների կարծիքով, այս անվանակարգում հաղթող Է դարձել Fire Emblem: Three Houses-ը: «Գլխավոր Էքշն-խաղ» անվանակարգում հաղթել Է Capcom ընկերության Devil May Cry-ն: Լավագույն սպորտային խաղը դարձել Է Crash Team Racing Nitro-Fueled-ը: Շարժական սարքերի համար լավագույն խաղի համար մրցանակն ստացել Է Call of Duty: Mobile-ը: The Game Awards-ը համակարգչային խաղերի եւ կիբեռսպորտի ոլորտում ձեռքբերումների պարգեւատրման ամենամյա արարողություն Է: 2018 թվականին տարվա խաղը դարձել Էր God of War-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]