Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Samsung-ը հայտարարել Է 1 մլն Galaxy Fold վաճառելու մասին

Samsung-ը հայտարարել Է 1 մլն Galaxy Fold վաճառելու մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung Galaxy Fold ծալովի սմարթֆոնի վաճառքները գերազանցել են 1 միլիոնը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է TechCrunch պորտալը, դեկտեմբերի 12-ին կայացած TechCrunch Disrupt Berlin խորհրդաժողովում հայտնել Է Samsung Electronics-ի նախագահ Յանգ Սոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեկ միլիոն մարդ Է ցանկացել օգտվել 2 հազար դոլար արժողությամբ այդ հեռախոսից»,-նշել Է Յանգ Սոնը: Մինչդեռ սպասվում Էր, որ կհաջողվի իրացնել մոտավորապես 500 հազար սարք, նշում Է TechCrunch-ը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել Էին, որ Samsung-ը 2020 թվականին պլանավորում Է վաճառել 6 մլն Galaxy Fold, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]