Սիրիայի հարավում երեք երեխա Է զոհվել ականի պայթյունից
14:46, 13 Դեկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Դերաայի նահանգում՝ Հորդանանի հետ սահմանից ոչ հեռու, երեք երեխա Է զոհվել ականի պայթյունից, տուժել են եւս չորսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սիրիայի Syria TV պետական հեռուստաալիքը:
«Դերաայի նահանգի Նասիբ գյուղում՝ Հորդանանի սահմանց ոչ հեռու, Երեք երեխա Է զոհվել, եւս չորսը վիրավորվել ահաբեկիչների դրած ականի գործելու հետեւանքով»,- հայտնել Է հեռուստաալիքը: Գյուղի մերձակայքում Է գտնվում համանուն սահմանային հսկիչ անցակետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում