Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԵՄ-ն չի ճանաչել Թուրքիայի եւ Լիբիայի հուշագիրը ծովային գոտիների վերաբերյալ

ԵՄ-ն չի ճանաչել Թուրքիայի եւ Լիբիայի հուշագիրը ծովային գոտիների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ Թուրքիայի եւ Լիբիայի հուշագիրը խախտում Է երրորդ պետությունների սուվերեն իրավուքները եւ չի կարող նրանց համար իրավական հետեւանքներ ունենալ: Այդ մասին ասված Է Եվրամիության գագաթնաժողովի՝ դեկտեմբերի 13-ին հավանության արժանացած հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միջերկրական ծովում ծովային իրավասությունների սահմանազատման վերաբերյալ Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը խախտում Է երրորդ պետությունների սուվերեն իրավունքները, չի համապատասխանում ծովային իրավունքին եւ չի կարող ոչ մի կարգի իրավական հետեւանքներ ունենալ երրորդ պետությունների համար»,- ասված Է հայտարարության մեջ: Դրանում նշվում Է, որ «Եվրախորհուրդը ոչ երկիմաստ կերպով հավաստում Է իր համերաշխությունը Հունաստանի եւ Կիպրոսի հետ Թուրքիայի այդ գործողությունների նկատմամբ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]