1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ում կարող են գարնանը վերսկսել Boeing 737 MAX-ի շահագործումը. The Wall Street Journal

ԱՄՆ-ում կարող են գարնանը վերսկսել Boeing 737 MAX-ի շահագործումը. The Wall Street Journal
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում Boeing 737 MAX հանրանավերի շահագործումը կարող են վերսկսել 2020 թվականի գարնանը: Այդ մասին դեկտեմբերի 12-ին հայտնել Է The Wall Street Journal թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հրատարակության աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ի համերկրային ավիացիոն վարչությունը (ԵՀՎ), ինչպես սպասվում Է, նոր ծրագրային ապահովումը (ԾԱ) եւ նշված ինքնաթիռների օդաչուների համար դասընթացները կհավաստագրի փետրվարին կամ մարտին: Գնահատումների համաձայն, որոնք ներկայացված են հրապարակման մեջ, դա նշանակում Է, որ օդանավերն ԱՄՆ-ում կարող են վերստին սկսել շահագործել գարնանը: Ինչպես հաղորդվում Է նյութում, Boeing ընկերությունում ակնկալում Էին, որ ավիակարգավորիչի թույլտվությունը կստացվի երկու ամիս ավելի շուտ: Դեկտեմբերի 12-ին Boeing-ի ղեկավար Դենիս Մելենբերգը Վաշինգտոնում հանդիպում Է անցկացրել ԵՀՎ-ի ղեկավար Սթիվեն Դիքսոնի հետ: Ինչպես նշում Է հրատարակությունը, հանդիպումից հետո Boeing-ում ընդունել են, որ 737 MAX-ի թռիչքները չեն վերսկսվի մինչեւ 2020 թվականը: Boeing 737 MAX-ի շահագործումը կասեցվել Է երկու վթարներից հետո: Մարտի 10-ին Եթովպիայում կործանվել Է Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8-ը, զոհվել Է 157 մարդ: 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում Lion Air ընկերության համանման մոդելի ինքնաթիռի վթարի զոհ դարձավ 189 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]