Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սպանության փորձ Տավուշի մարզում. 34-ամյա տղամարդը ներգրավվել է որպես մեղադրյալ

Սպանության փորձ Տավուշի մարզում. 34-ամյա տղամարդը ներգրավվել է որպես 
մեղադրյալ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Դիլիջանի 31-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով՝ 11.12.2019թ.` ժամը 22:15-ին, Դիլիջանի ԲԿ-ից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Դիլիջանի 31-ամյա տղամարդ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ 2019թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 21:30-ի  սահմաններում, Դիլիջանի Թբիլիսյան խճուղում գործող գազալցակայանի բակում, նույն համայնքի 34-ամյա բնակիչը` քննությամբ դեռևս չպարզված շարժառիթով, 31-ամյա համաքաղաքացուն  ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենով երեք անգամ կրակել է 31-ամյա տղամարդու  մարմնի տարբեր հատվածներին՝ վերջինիս պատճառելով «աջ գոտկային, ձախ ազդր միջանցիկ և վերցայլքային շրջանի կույր հրազենային վնասվածքներ», սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել՝  դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ Տավուշի  մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով 31-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություններ, առգրավել են տուժողի հագուստները, հարցաքննվել են դեպքին ականատես անձինք, նշանակվել է դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել՝ 34-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի մասի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: 34-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]