Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Ապրիլ

Ամփոփվեց «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019» ծրագիրը

Ամփոփվեց «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019» ծրագիրը: Դեկտեմբերի 12-ին Երևանի պետական կամերային թատրոնում տեղի է ունեցել ծրագրի փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ԿԳՄՍ լրատվության բաժինը: Նախարարը, ներկաներին շնորհավորելով ծրագրի շրջանակում հաղթելու կապակցությամբ, ասել է, որ մասնակից վառ անհատները կարող են ապահովել մեր հասարակության առաջընթացը. «Անհատը՝ որպես մեր հասարակության կարևոր բաղադրիչ, ապահովում է մեր առաջընթացն անձնական վերափոխմամբ։ Երբե՛ք չդադարեք երազել, երբե՛ք։ Դա հաղթանակների ու հաջողությունների հասնելու համար ամենակարևոր բաղադրատոմսն է»,- ասել է Ա. Հարությունյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019» ծրագրի անցկացմամբ նպատակ ունի խթանել հանրային կյանքին երիտասարդների մասնակցությունը, խրախուսել տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդներին, երիտասարդական խմբերին և երիտասարդական հասարակական կազմակերպություններին, արժևորել նրանց ձեռքբերումները, բարձրացնել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման ակտիվ գործընթացներում երիտասարդների ներգրավվածության մակարդակը:

Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվել է 11 անվանակարգում: Հայտերի ընդունումը սկսվել է հոկտեմբերի 21-ից և շարունակվել մինչև նոյեմբերի 23-ը։ Առցանց հայտը կարող էր լրացնել յուրաքանչյուր անձ՝ առաջարկելով 2019 թվականի ընթացքում իրենց նշանակալի ձեռքբերումներով աչքի ընկած 16-30 տարեկան երիտասարդների, երիտասարդական խմբերի (խմբի անդամներից առնվազն մեկը պետք է լիներ երիտասարդ) թեկնածություններ՝  նշված 11 անվանակարգերից յուրաքանչյուրում: Բոլոր անվանակարգերի լավագույն եռյակում հայտնված երիտասարդները հրավիրվել էին մասնակցելու միջոցառմանը, որի ժամանակ էլ տեղի ունեցավ հաղթողների որոշումը՝ առցանց քվեարկությամբ և Երևանի պետական կամերային թատրոնում գտնվող ներկաների մասնակցությամբ։

«Երիտասարդական մրցանակաբաշխություն 2019»-ի մրցանակակիրները

  1. Երիտասարդ բժիշկ - Լիլիթ Խաչատրյան,
    2. Երիտասարդ բնապահպան - GyumRiver,
    3. Երիտասարդ գյուղատնտես - Արամ Վերդյան,
    4. Երիտասարդ գիտնական - Մարիա Անտոնոսյան,
    5. Երիտասարդ մշակութային գործիչ/կոլեկտիվ - Սաղսարա,
    6. Հայրենիքի երիտասարդ պաշտպան - Արեն Շախկյան, Հրանտ Սարկիսով, Արգիշտի Ղարդաշյան,
    7. Երիտասարդական աշխատող - Լիլիթ Մակարյան,
    8. Երիտասարդ մարզիկ - Արթուր Ավետիսյան,
    9. Երիտասարդ հայրենադարձ - Նարեկ Սուսանի,
    10. Երիտասարդ գործարար - Անի Անտոնյան,
    11. Տարվա երիտասարդ - Տիգրան Մալխասյան։




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ